Ես միշտ ասել եմ՝ Թուրքիայի հետ պետք է խոսել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշեց, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները խոսել են: «Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց Օզալի թաղմանը (Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալ - խմբ.), ես, լինելով Մեղրիի պարետ, խոսում էի Նախիջևանի ներքին գործերի նախարարի հետ, պատերազմում էինք և խոսում, բա պետք է խոսենք, եթե չխոսենք, մեր փոխարեն ուրիշը կխոսի: Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը ֆուտբոլ էր խաղում, դա էլ էր նորմալ»,- ասաց Քոչարյանը:
Նա ընդգծեց, որ խոսելը միշտ ավելի լավ է, քան կրակելը, իսկ թե ինչպես խոսել Թուրքիայի հետ, այդ հարցի պատասխանը, ըստ նրա, պետք է գտնի արտաքին գործերի նախարարությունը: