Ֆուտբոլի Եվրոպա լիգայում կայացել են քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները: «Ռոման» արտագնա խաղում մրցել է «Այաքսի» հետ և կամային հաղթանակ տոնել 1:2 հաշվով:
Առաջին խաղակեսի վերջնամասում Դավի Կլասենն առաջ է մղել տանտերերին: 57-րդ րոպեին Պելեգրինին տուգանայինից կատարած հարվածով հաշիվը դարձրել է 1:1: 87-րդ րոպեին Իբանեսը խփել է իր թիմի հաղթական գոլը: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին վնասվածքի պատճառով: