Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն հաստատել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը:
Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրի վերաբերյալ Բելգիայի ԱԳ նախարարն ընդունել է հավանություն տալու բացառիկ որոշում. դրամաշնորհը հաստատվել է չնայած նրան, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021 թ. համար սահմանված աշխարհագրական առաջնահերթությունների շարքում:
Դրամաշնորհը հատկացվելու է Արցախյան պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց՝ վիրահատությունների իրականացման նպատակով «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» կողմից անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը՝ միտված հայ զինվորի կյանքի որակի բարելավմանն ու հասարակությանը վերաինտեգրմանը: