ՊՆ-ում ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանի և սպայակազմի հետ հանդիպումից հետո անհետ կորածների և գերեվարվածների ծնողներն ու հարազատները բացել են նախարարության մուտքերը, և շենքում արգելափակված աշխատակիցները կարողացել են դուրս գալ։
Ավելի վաղ անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատները հրավիրվել էին Պաշտպանության նախարարություն: 50-ից ավելի քաղաքացի ներսում էր:
Հիշեցնենք, որ երեկվանից Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորածների և գերեվարվածների ծնողները: Նրանք արգելափակել էին նախարարության մուտքերը: