Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունական STAR TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է հույն-թուրքական հարաբերություններին և Արևելյան Միջերկրականի հարցին, գրում է ermenihaber-ը:
Միցոտակիսը նշել է, որ Հունաստանի կառավարությանը հաջողվել է Անկարա-Աթենք հարաբերությունները որոշիչ դարձնել ԵՄ-Թուրքիա հարաբերություններում:
Նրա խոսքով՝ Անկարան Բրյուսելի հետ հարաբերությունները կարգավորելու համար պետք է լարվածություն չստեղծի Հունաստանի և Կիպրոսի հետ:
Հունաստանի վարչապետն ակնկալում է, որ Թուրքիան կհարգի ԵՄ-Թուրքիա համատեղ հռչակագիրը և կընդունի հունական կղզիներից վերադարձող փախստականներին:
Անդրադառնալով Թուրքիայի և Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» միջև 2019 թ. կնքված ծովային սահմանազատման համաձայնագրին՝ Միցոտակիսն ասել է, որ այն ապօրինի է, ոչինչ չի նշանակում Հունաստանի համար, ինչպես նաև վնասում է Հունաստանի ազգային շահերին: