Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանա-թուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում։
ՊՆ-ն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, առավել ևս` հանրության համար զգայուն խնդիրների վերաբերյալ։