Դոնբասում իրավիճակն ավելի է սրվում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է INTERFAX-ը:
«Ցավոք, իրավիճակն այնտեղ շարունակում է մնալ բարդ և սրվելու միտում ունի: Դրա պատճառը Կիևի ռազմատենչ տրամադրությունն է, որը դեռ ապրում է պատրանքներով` երկրի հարավ-արևելքում հակամարտության ռազմական լուծման հնարավորության հարցում»,- ասել է նա ճեպազրույցում:
Ըստ Զախարովայի՝ Կիևը զորք և տեխնիկա է կուտակում Դոնբասում, թարմացնում է մոբիլիզացիայի ծրագրերը: Զախարովան առասպել է անվանել ուկրաինական լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը՝ «ռուսական սպառնալիքի» մասին:
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ռուսլան Խոմչակը հայտարարել էր, որ ուկրաինական բանակը պատրաստ է արձագանքելու իրավիճակի սրմանը Լուգանսկի ու Դոնեցկի որոշ հատվածներում և Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով: