ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորները, ռուս գործընկերների և «The Halo trust» կազմակերպության ջոկատների հետ միասին շարունակում են կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման աշխատանքները:
Օրվա ընթացքում պայթեցման գործողություններ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի տարածքում և Ստեփանակերտ քաղաքի հարակից անտառային գոտում:
Իսկ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքներ կիրականացնի Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում: