ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է աշխատանքի շուկայի վերաբերյալ համապարփակ և համակողմանի վերլուծություններ և հետազոտություններ։
2021 թ․ ապրիլի դրությամբ գրանցվել է 1542 թափուր աշխատատեղ: Սա վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշն է, որը վկայում է տնտեսական ակտիվության և բիզնեսի լավատեսության աստիճանական վերականգնման մասին։
Նախարարությունը ներկայացրել է նաև աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծությունը: