ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը լրագրողներին հայտնել է, որ հաջորդ շաբաթ հանդիպելու է Հայաստանի խորհրդարանի պատվիրակության հետ՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հայտնում է ТАСС-ը:
«Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպման ընթացքում կշարունակենք երկխոսությունը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման վերաբերյալ»,-ասել է Վոլոդինը:
Ինչպես նշված է Պետդումայի մամուլի ծառայության հաղորդագրությունում, Միրզոյանի հետ հանդիպումը նախատեսված է ապրիլի 13-ին: