Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 9, խարդախության` 6, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, թմրանյութի հայտնաբերման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու, խոշտանգման, մշակումն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և սպանության փորձի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: