Ուղիղ մեկ տարի է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն իրականացնում է միայն COVID-19 ախտորոշումը հաստատված և ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող պացիենտների բժշկական օգնություն և սպասարկում։
Այս ընթացքում ընդունվել է շուրջ 13000 պացիենտ ստացիոնարում (9000-ը` ծանր և ծայրահեղ ծանր), այդ թվում` 1011 հղի, 542 երեխա: