«Պետությունն ամեն ինչ անում է, որ այլ խմբերը ևս ներառվեն պատվաստման գործընթացում: Բայց անգամ զարգացած երկրները, որ ունեն բավական մեծ ֆինանսական ռեսուրսներ, առաջնահերթություններ են դրել ու մեզ նման պատվաստում են ռիսկի խմբի քաղաքացիներին»,- տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով սոցիալապես անապահով քաղաքացիներին անվճար պատվաստելու հնարավորության մասին հարցին: «Ամեն ինչ արվում է, որ նման հնարավորություն լինի»,- վստահեցրեց նախարարը:
Ավանեսյանի խոսքով՝ պատվաստանյութերը երկրներին վաճառվում են փոքր խմբաքանակներով, դրանք դժվար է ձեռք բերել: