Ուկրաինայի ռազմածովային ուժերը, առանց նախազգուշացման, զորավարժություններ են սկսել Սև ծովում՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր՝ վերջին ժամանակում ՆԱՏՕ-ի զինված ուժերի ակտիվություն է նկատվում Ուկրաինայի տարածքում և Սև ծովում՝ ՌԴ-ի սահմանին մոտ: Այս տարի յոթ համատեղ զորավարժություն է նախանշված հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների և ուկրաինական զինված ուժերի միջև: