Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Բերդ քաղաքի Քարաշեն փողոցի տներից մեկում վիճաբանություն է։ Տեղեկություններ կային նաև, որ տանը հրազեն կա։
Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով օպերատիվ խումբը հնարավորինս արագ հասել է 72-ամյա տղամարդու տուն։ Հյուրասենյակի կահույքին, ակնհայտ տեսանելի, դրված են եղել թմբուկավոր ատրճանակ ու փամփուշտներ։
Ակոսավոր հրազենն ու 5,6 մմ տրամաչափի 19 փամփուշտը առգրավվել է։ Զենք-զինամթերքն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Տղամարդու հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Ոստիկանության Տավուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: