Հայաստանի նկարիչների միությունը խոր վշտով տեղեկացնում է, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Արմեն Աթայանը։
Նկարիչների միությունը իր ցավակցությունն է հայտնում Արմեն Աթայանի ընտանիքին և հարազատներին:
Աթայանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլ 9-ին՝ ժամը 17։00-20։30 (Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող Սգո Սրահում), հուղարկավորությունը՝ ապրիլ 10-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: