Կառավարության այսօրվա որոշմամբ Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայկ Ղալումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:
Ղալումյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ ոչինչ չի խնայելու հանուն Տավուշի մարզի տնտեսական զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության: