Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրվում է տեղեկատվություն 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
1 |
Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր |
2.058.260.049 |
2 |
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) |
838.064.534 |
3 |
Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում |
22.950.359 |
4 |
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն |
13.176.250 |
5 |
Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն |
785.440.261 |
6 |
Բժշկական սարքավորումներով հագեցվածություն |
44.900.114 |
7 |
Բժշկական կենտրոնների վերանորոգում |
42.343.206 |
8 |
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ |
63.373.507 |
|
Հանրագումար |
3.868.508.280 |