Կթույլատրվի, որ հասարակ, սովորական բաժենտոմսերը ևս ունենան դասեր: Կապահովվի ճկունություն, որ որոշակի դասի սովորական բաժնետոմսը կարող է ավելի շատ քվեարկելու հնարավորություն ընձեռել, իսկ մեկ այլ դասի բաժնետոմս՝ հակառակը, ավելի քիչ մասնակցի ընկերության կառավարմանը, բայց ավելի լայն հնարավորություն ունենա շահաբաժին ունենալու՝ Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Բաժնետիրական ընկերությունների» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, թե այժմ մենք ունենք երկու տեսակի բաժնետոմս՝ հասարակ և արտոնյալ:
«Ներդրողների «ճաշակը» շատ տարբեր կարող է լինել: Մեկ անձ կարող է ուզենա ավելի շատ կառավարմանը մասնակցել, մյուսը՝ ավելի շատ շահաբաժին, մյուսն էլ համադրված տարբերակ ընտրի, որ իր ներդրումներն ավելի հաջող իրականացնի: Մենք այս նախագծով տալիս ենք նման հնարավորություն, միաժամանակ սահմանափակում ենք, որ միևնույն դասի բաժնետոմսով առավելագույն քվեարկելու իրավունքը 10 ձայն կհամարվի սեփականատիրոջ համար»,- ասաց Բադասյանը:
Նախագծով կազատականացվեն խոշոր գործարքների վերաբերյալ կարգավորումները, հնարավորություն կտրվի, որ խոշոր գործարքներ կնքելու որոշումներն ընկերութունում ճկունություն ապահովեն և ընդհանուր ժողովից շատ դեպքերում տեղափոխվի խորհուրդ կամ գործադիր մարմին: Փոփոխություններ կլինեն նաև աշխատակիցների բաժնետիրացման մասով. կներդրվեն աշխատակիցների բաժնետիրացման ժամանակակից և գործուն մոտեցումներ:
«Այդ փոփոխություններով հնարավրություն ենք տալիս, որ գործատուն իր աշխատակցի՝ ընկեերության լքելը կանխելու նպատակով բաբաժնետիրացման շրջանակներում բաժնետոմս կարողանա տալ աշխատակցին արտոնյալ պայմաններով, ինչը կխրախուսի տվյալ աշխատողի աշխատանքն ընկերությունում»,- ասաց Բադասյանը: