ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մանրամասներ է ներկայացրել ԿԲ այսօրվա որոշումից:
«ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։
Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։
Ինչպես նշում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- տեղեկացրել է Բաբկեն Թունյանը։