Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում‚ այսօր կատարվել են տեղամասերի փորձնական ասֆալտապատման աշխատանքներ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա հայտնել է, որ որակի համապատասխանությունը ստուգելուց և հաստատելուց հետո կսկսվեն լայնածավալ շինարարական աշխատանքներ։