ՀՀ կառավարության նիստում «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է մեր զինված ուժերի ապագա կառուցվածքի հետ կապված քննարկումներ ունենանք:
«Նաև ժամկետային զինվորական ծառայության սկզբունքների հետ կապված՝ ինչքանով պետք է բանակը լինի պրոֆեսիոնալ, ինչքանով պետք է հենվի ժամկետայինների վրա, ինչքանով պետք է հենվի պրոֆեսիոնալների վրա: Ոչ թե պայմանագրայինների, այլ պրոֆեսիոնալների վրա, որովհետև պրակտիկայում տեսանք, որ կա որոշակի ու շատ էական տարբերություն ուղղակի պայմանագրային զինծառայողի և պրոֆեսիոնալ զինծառայողի միջև: Բայց սրանք ընդամենը օրակարգ են:
Մենք այս հարցերով պետք է շատ լուրջ ու խոր քննարկում ունենանք և կայացնենք որոշումներ»,- ասաց վարչապետ Փաշինյանը: