Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է տարվա երկրորդ գլխավոր ստուգատեսին՝ Լեհաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Կելցե քաղաքում Հայաստանը կներկայացնեն Ռուբեն Գարբոյանը, Ռուսլան Ասլիկյանը, Արթուր Սահակյանը, Հարություն Հակոբկոխյանը, Նարեկ Զաքարյանը, Էրիկ Աբելյանը, Հրանտ Թորոսյանը, Հենրիկ Ճղրիկյանը, Հովհաննես Փափազյանը, ինչպես նաև Գայանե Տեր Բարսեղյանը և Էլիդա Քոչարյանը:
Նախապատրաստական փուլը թիմն սկսել է դեռևս Ծաղկաձորից, այժմ վերջին մարզումներն են անցկացնում «Օլիմպավանում»:
Եվրոպայի առաջնությունից Աղամալյանի թիմը Երևան էր վերադարձել 5 բրոնզե մեդալով, որն աննախադեպ արդյունք էր երիտասարդ թիմի համար: Ավագ մարզիչը միայն մեկ մտավախություն ունի, որ բռնցքամարտիկները 5 ամիս է, ինչ որևէ մրցման չեն մասնակցել, բայց, այդուհանդերձ, թիմի բարոյահոգեբանական և ֆիզիկական վիճակը գնահատում է լավ:
Բոլորը լավ են տրամադրված: Նշում է, որ ամենակարևորը վնասվածքներ և առողջական խնդիրներ թիմը չունի: Հայաստանի հավաքականը Լեհաստան կմեկնի ապրիլի 10-ին, իսկ աշխարհի առաջնությունը կմեկնարկի ապրիլի 13-ից: