Գերմանիան մտադիր է բանակցություններ վարել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հեղինակների հետ Գերմանիայում լրացուցիչ արտադրամասեր ստեղծելու հավանականության շուրջ՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
Աղբյուրն այլ մանրամասներ չի հաղորդում, սակայն Գերմանիայի առողջապահության նախարար Ենս Շպանը հաստատել է, որ պաշտոնական Բեռլինը երկկողմ բանակցություններ կսկսի պատվաստանյութի առաքման վերաբերյալ: Նախարարը նշել է, որ բանակցությունների առանցքային թեման կառնչվի պատվաստանյութի քանակին և մատակարարման ժամկետներին:
Ռուսական կողմն ընդգծել է, որ Բավարիայում գտնվող իր գործարանում կկարողանա «Սպուտնիկ V» արտադրել՝ դեղորայքի հարցերով եվրոպական գործակալության կողմից ռուսական պատվաստանյութի հաստատումից հետո միայն: