Ապրիլի 7-ին՝ ժամը 20։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․Հ․, ծնված 2005 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և ծառին, այնուհետև գլխիվայր շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորները (Ռ․Ռ․, ծնված 2005 թ․, Ա․Թ․, ծնված 2005 թ․, Հ․Գ․ ծնված 2006 թ․, Է․Օ․ ծնված 2007 թ․, Գ․Դ․, ծնված 2007 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Ա․Թ.-ն, Հ․Գ․-ն, Է․Օ․-ն և Գ․Դ․-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Մ․Հ․-ի (ծնված 2005 թ․) և Ռ․Ռ․-ի (ծնված 2005 թ․) առողջական վիճակը գնահատվել է բավարար։