Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած քաղաքացիների նկատմամբ կհայտարարվի համաներում. գործադիրը հավանության է արժանացրել նախագիծը:
Կառավարությունը մոտ 2.7 միլիարդ դրամով ավելացնում է գիտական և գիտատեխնիկական ծրագրերին ուղղված ֆինանսական միջոցները:
Հայկ Ղալումյանը նշանակվել է Տավուշի մարզպետ:
Կենտրոնական բանկը արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի. գլխավոր դրամատունը դոլար կվաճառի:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը պատրաստվում է կասեցնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ զգուշացնելով Թեհրանի կողմից զիջումների մասին:
Հայաստան է բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15.000 դեղաչափ:
Իսկ օրվա կորոնաթիվը 1231 է: Առողջացել է 816, մահացել՝ 28 մարդ: