ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ապրիլի 8-12-ը աշխատանքային այցով կլինեն Ռուսաստանի Դաշնությունում:
Մոսկվա կատարած այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների հետ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային քննարկում կունենա ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ ՌԴ սպորտի նախարարի տեղակալ Մարինա Տոմիլովայի հետ:
ՀՀ ԿԳՄՍ բարձրաստիճան ներկայացուցիչները նաև ներկա կլինեն այդ օրերին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը, որին Հայաստանը ներկայացված է 14 մարզիկով: Նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մրցավայրից կհետևեն մեր մարզիկների ելույթներին: