ԱՄՆ պետդեպարտամենտը պատրաստվում է կասեցնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ նշելով, որ Թեհրանը պետք է զիջումների գնա, ինչն Իսլամական Հանրապետությունն ավելի վաղ մերժում էր՝ փոխանցում է Russia Today-ը:
«Մենք պատրաստ ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլերը` Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու համար՝ կասեցնելով պատժամիջոցների կիրառումը, ինչն անհամատեղելի է միջուկային գործարքի հետ»,- հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Խոսնակը չի նշել Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցման ժամանակացույց:
Ամերիկյան կողմի՝ այս թեմայով հայտարարությունն արվել է միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելու նպատակով Վիեննայում երկրների ոչ դեմ առ դեմ բանակցություններից հետո: