Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:
Քննարկումներ են եղել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի և հետագա կայունացման վերաբերյալ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների համաձայն:
Առարկայորեն քննարկվել են տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող խնդիրները: Միաժամանակ հաշվի են առնվել ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի ունեցած բարձր մակարդակի հայ-ռուսական բանակցությունների արդյունքները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել տարբեր ձևաչափերով շփումները: