ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր՝ տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:
Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ ՌԴ նախագահն ու Գերմանիայի կանցլերն անհանգստություն են հայտնել Դոնբասում լարվածության սրման կապակցությամբ:
Քննարկվել են նաև սիրիական հիմնահարցը, Լիբիայում ստեղծված իրավիճակը և Ալեքսեյ Նավալնու խնդիրը: