Ֆրանսիացի խորհրդարանականները լքում են Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբը՝ ԵՄ ղեկավարների Անկարա այցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ կապված սկանդալի պատճառով:
«Վաղը ես դուրս կգամ Ֆրանսիա-Թուրքիա բարեկամության խմբից: Բավական է»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի պատգամավոր Բրունո Կեստելը:
Թուրքիա կատարած այցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին աթոռ չեն առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի կողքին: