ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՏՄՊՊՀ անդամ Էդգար Ճաղարյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել:
«Հիմք ընդունելով հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ: