Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հետ միասին հանդիպում ունեցանք Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
«Քննարկեցինք երկու երկրների համագործակցության հնարավորությունները և պայմանավորվեցինք բացառել արհեստական խոչընդոտները»,- գրել է փոխնախարարը: