Էվելինա Բախշինյան (Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային գինեկոլոգիայի բաժնի ղեկավար) - Այստեղ համապատասխան սենյակն է, որտեղ տեղի է ունենում բրախիթերապիան, այստեղ տեսնում եք միկրոսելեկտրոն սարքն է, ընտրվում են ապլիկատորները:
Գերժամանակակից բրախիթերապևտիկ սարքն է: Օրգանների խոռոչներում տեղադրվող հատուկ ապլիկատորներով հեռահար կառավարվող ռադիոակտիվ ճառագայթմամբ կանանց կօգնեն պայքարել արգանդի չարորակ քաղցկեղի դեմ: Պրոցեդուրան մոտ 7 րոպե է տևում, երկարատև է, երբեմն՝ ծանր բուժումը ավելի թեթևացնելու համար է:
Մայրության ու գեղեցկության օրը՝ կանանց առողջության նոր պայմանները նորաբաց ռադիոգինեկոլոգիական բաժանմունքում է ուսումնասիրում առողջապահության նախարարը: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի այս բաժինը միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է օնկոգինեկոլոգիական հիվանդությունների կոնտակտային ճառագայթային բուժում։ 2 օրից գործի կանցնեն:
Կանանց կյանքի ավելի երկար տևողության համար 3Դ սարքեր էլ են ձեռք բերել: Համավարակը խանգարեց, սպասում են սահմանները բացվեն՝ ինժեները գա, սարքը կարողանան գործի դնել, բայց հորդորդում են՝ շուտ դիմել բժշկի:
Այսպես մեր երկրում ամեն տարի մոտ 300 կին է կոնտակտային ճառագայթային անվճար բուժում ստանում:
Կրծքագեղձի քաղցկեղի բուժման առաջին մասնագիտացված բաժանմունքը ևս վերաբացվում է: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում վստահեցնում են՝ ստեղծել են միջավայր, որ կանայք չզգան, թե հիվանդանոցում են։ Վերաբացվում է նաև վերանորոգված ոսկրային ուռուցքաբանության բաժինը։
Իսկ ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքն այսօրվանից անվանակոչվում է Հայաստանում ոսկրային ուռուցքաբանության դպրոցի հիմնադիր՝ Սերգեյ Սեինյանի անունով։