Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարտիկ Միհրան Հարությունյանը 4-րդ հաղթանակն է տոնել MMA-ում:
Մոսկվայում կայացած Eagles FC 35 մրցաշարում հայ մարզիկը մրցել է ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովի հետ և 3 րոպե 17 վայրկյանում նոկաուտի ենթարկել մրցակցին։
Ի դեպ՝ Միհրան Հարությունյանը դահլիճ է մտել Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերի ներքո՝ «Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք...»:
Նրան ուղեկցել է հայկական տարազ հագած պարային խումբ, որը «Բերդ» է պարել նախքան Հարությունյանի ութանկյուն մտնելը: Միհրան Հարությունյանի մարտավկան MMA մարտիկ Էդուարդ Վարդանյանն էր:
Հավելենք, որ այս մենամարտը Միհրան Հարությունյանի համար 5-րդն էր MMA-ում: Նախորդ 4 մենամարտերից 3-ում հայ մարզիկը հաղթել էր, 1-ում պարտվել: