Կայացել է REC Caucasus` Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիթորինգային ծրագիր` Սևծովյան ավազանի երկրների համար» ծրագրի մեկնարկային հանդիպում-ասուլիսը, որին բացման խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ինչպես նաև «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը:
Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել շրջակա միջավայրի մոնիթորինգի միջսահմանային համատեղելի տվյալների և տեղեկատվության մատչելիության մակարդակը՝ Սևծովյան ավազանի ազգային պարկերում և հատուկ պահպանվող տարածքներում:
Ծրագիրն ընդգրկում է Հայաստանի «Դիլիջան» ազգային պարկը, Բուլղարիայի «Ստրանջա» ազգային պարկը, Ռումինիայի Դանուբ Դելտայի «Բիո ռեզերվ» համալիրը և Վրաստանի «Կոլխեթի» պահպանվող տարածքը։