Կենսահումուսից, տորֆից, թռչնաղբից, կենսաբանական տարբեր զանգվածներից ստացված մոխիրներով կենսաբանական պարարտանյութը լավ արդյունք է տալիս: «Գինֆարմի», «Գրին միքս» անվանումով ունիվերսալ պարարտանյութերը նախատեսված են բույսերի արմատների և տերևների սնուցման համար։
Հրաչյա Հակոբյան, «Գինֆարմ» ընկերության ներկայացուցիչ - Հիմնական բաղադրությունը մեր պարարտանյութի ֆուլվոգումատային միացություններն են, ամինաթթուներն են՝ սա օգտագործման համար որևէ սահմանափակում չունի որևէ մշակաբույսի համար։
Ամեն ինչ սկսվեց սնկի արտադրությունից, երբ խորհրդատու գյուղատնտեսը հորդորեց թափոնը դեն չնետել: Արդեն երկու տարի է արտադրանքը գիտական փորձարկումների է ենթարկվում մասնագիտացված ջերմատներում։
Այժմ արտադրում են միջազգային կազմակերպության ցուցումներով, որպեսզի օրգանական հավաստագիր ստանան: Բացի ջերմոցներից, «Գրինմիքսն» արդեն փորձարկվել է նորատունկ ինտենսիվ այգիներում։ Անցած տարի էլ գյուղմթերքի ցուցահանդեսում համարվեց լավագույնը:
Կարապետ Սեպոյան, Ինտենսիվ այգու և ջերմոցի սեփականատեր - Անցած տարի բավականին լավ խնձորներ ստացանք և գրավեցինք առաջին տեղը։
Որպեսզի դրսից սնկի սերմ միցելի չներկրեն, փորձարկել են նաև այստեղ ստանալ։ Հիմա Հայաստանում նաև յոթ տեսակ միցելի է արտադրվում։
Հրաչյա Հակոբյան - Հինգ տեսակ կախասնկի միցելիներ են, երկու տեսակ շամպինյոն տեսակի սնկի։
Անցած տարի ընկերությունն օգտվել է կորոնավիրուսի հետևանքները մեղմելու պետական ծրագրից։ Գումարը օգնեց, որ չոր պարարտանյութ ստանալու ծրագիրը չդադարի։ Հիմա արդեն պետության գումարներն են վերադարձնում։