ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ այս տարի կենսական նշանակության ճանապարհներ են վերականգնվում հանրապետության Լոռու‚ Արագածոտնի‚ Սյունիքի‚ Արարատի‚ Արմավիրի‚ Գեղարքունիքի‚ Շիրակի մարզերում։
«Վերականգնվող ճանապարհներն են՝
• Շիրակ - Կամո (5 կմ)
• Մ6- Եղեգնուտ - Դեբեդ (8.2 կմ)
• Մ1- Ներքին Սասնաշեն - Մեծաձոր (9.8 կմ)
• Տ-5-32 - Կաթնաջուր (4.7 կմ)
• Մ2 - Նորավան (5.45 կմ)
• Հ12 - Նորամարգ - Հովտաշեն-Մ2 (4.4 կմ)
• Մ4-Սևան - «Աղթամար» համալիր - Մ4 (5.3 կմ)
• Մ11 - Ախպրաձոր ճանապարհի 2 հատվածները (15.37 կմ)
• Լուկաշին - Հ17 (3.15 կմ)
• Դաստակերտ - Նժդեհ - Ցղունի (5.4 կմ)
• Խոտ (1.96 կմ)
Ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում կվերականգնվի մոտ 68.7 կմ երկարությամբ 12 ճանապարհահատված։
Ճանապարհների վերականգնումը նախատեսված է ավարտել 2021 թվականին։
Կենսական նշանակության ճանապարհներն ապահովում են համայնքների և հիմնական ճանապարհների (հանրապետական կամ միջպետական նշանակության) միջև տրանսպորտային կապը՝ բարելավելով բնակչության կենսամակարդակը։
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ»,- գրել է Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում: