Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկրորդ փոքր մեդալն է նվաճել: B խմբում Ռաֆիկ Հարությունյանը հրում վարժությունում գրանցելով 196 կգ արդյունք՝ նվաճել է բրոնզե մեդալ:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը գրանցել է 150 կգ արդյունք: Երկամարտում Հարությունյանը 346 կգ արդյունքով 4-րդն էր:
Հիշեցնենք, որ առաջին մեդալը Հայաստանին բերել էր Իզաբելա Յայլյանը: