Ապրիլի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 198898 դեպք, որոնցից 178227-ը` առողջացած, 3647-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16088 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 884929 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4639 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1025 նոր դեպք: Ունենք 626 առողջացած և 20 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 936 է: