Արցախի կառավարությունը կսուբսիդավորի ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկերի տոկոսն ու մայր գումարը:
Սուսաննա Աբրահամյան, Արցախի պետնախարարի աշխատակազմի սոցիալ-տնտեսական վարչության պետ - Այն ֆիզիկական անձինք, ովքեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված էինև բնակվում էին Արցախում կամ նրանց աշխատանքի վայրը գտնվում էր Արցախում՝ բացառությամբ զորահավաքային զորակոչով չներկայացած պահեստազորայինների կամ նրանց ամուսինների համատեղությամբ ապրող ծնողների և համատեղությամբ ապրող զավակների:
Պետական ֆինանսական աջակցության ծրագրում ընդգրկված են հիփոթեքային, բիզնես, գյուղատնտեսական և սպառողական վարկերը:
Մհեր Մխիթարյան, Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենի տեղակալ - Հիփոթեքային և սպառողական վարկերի դեպքում կտրամադրվի և՛ տոկոսադրուքի, և՛ մայր գումարի սուբսիդավորում, իսկ բիզնես վարկերի դեպքում՝ միայն 6 ամսվա կտրվածքով՝ մինչև ապրիլի 1-ը, հաշվարկված տոկոսագումարների սուբսիդավորման տեսքով:
Վարկերի և տոկոսների սուբսիդավորումը կիրականացվի Արցախի ներդրումային և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների միջոցով:
Մհեր Մխիթարյան - Ներկայումս հիմնադրամների կողմից իրականացվում է ֆինանսավարկային կազմակերպությունների հետ իրականացվում է համագործակցության քննարկման կամ կնքման գործընթացը, ինչպես նաև շահառուների միասնական տվյալների շտեմարան ստեղծելու նպատակով ֆինանսավարկային կազմակերպությունների և համապատասխան պետական կառույցների հետ տվյալների փոխանակման և մշակման հետ կապված աշխատանքներ:
Սպառողական վարկերի մարումը կկատարվի, եթե հանրագումարի մնացորդը չի գերազանցում 3 միլիոն դրամը:
Սուսաննա Աբրահամյան - Պետության կողմից մարվելու է և՛ մայր գումարը, և՛ տոկոսագումարը: Եթե 3 միլիոն դրամը գերազանցի, ապա այդ գերազանցող մասով նորից վճարումներն իրականացնելու է վարկառուն: Սա չի նշանակում, թե պետությունը 3 տարի վճարելու է, որից հետո դրա գերազանցող մասը շահառուն է վճարելու:
Հիփոթեքային վարկի դեպքում շահառուի փոխարեն վճարումները կատարում է պետությունը՝ դարձյալ 3 տարի ժամկետով:
Մհեր Մխիթարյան - 30 միլիոն դրամի հաշվարկով՝ ժամանակցույցին համապատասխան վճարումն իրականացնելու է հիմնադրամի կողմից, իսկ տարբերությունը՝ շահառուների կողմից:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո վճարված գումարները կվերադարձվեն վարկառուներին: Դրա համար պետք է դիմեն Արցախի ներդրումային հիմնադրամ՝ մայիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը: