Ավստրիայում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Շչերբային վրդովվել է Der Standard թերթում հրապարակված հոդվածը Դոնբասի հակամարտության մասին: Der Standard-ի հրապարակումը կրում է «Ուկրաինան ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, կրկին բռնկվում է քաղաքացիական պատերազմ» խորագիրը, հայտնում է euromedia24-ը:
Այս խոսքը ներկայացվում է որպես Ուկրաինայի նախագահի կողմից արված մեջբերում. «Վոլոդիմիր Զելենսկին հայտարարեց, որ Դոնբասում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու միակ միջոցը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին անդամակցելն է»:
Զելենսկու աշխատակազմից պնդում են, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցում նախագահը «քաղաքացիական» բառը չի օգտագործել:
Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ Դոնբասում հակամարտությունը չպետք է կոչվի քաղաքացիական պատերազմ: