Կամքի ուժ, համարձակություն խորհրդանշող արձան՝ մայրության ու գեղեկության տոնին: Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղադրվել է «Անվախ աղջկա» արձանը։
Այն նպատակ ունի մեղմել երկրում սեռով պայմանավորված խտրականությունը, խրախուսել աղջիկների մասնակցությունը կառավարմանը, որոշումների ընդունմանը։
Արձանը տեղադրվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ: Անվախ աղջիկներին խորհրդանշող արձաններ կան աշխարհի տարբեր քաղաքներում: