Այսօր մայրության և գեղեցկության տոնն է: 1995 թ.-ից ապրիլի 7-ը ներառվել է ազգային տոնացույցում։ Օրը խորհուրդ ունի թե՛ ազգային ավանդույթների տեսանկյունից, թե՛ համամարդկային արժեքների:
Նախաքրիստոնեական շրջանում ապրիլի 7-ին հայերը նշել են սիրո և գեղեցկության Աստղիկ աստվածուհու տոնը: Իսկ ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։
Կույս Մարիամի մայրանալով՝ մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: