2020 թվականի մարտի 8-ին հայտարարվեց «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի մասին։ Այս պահին ծնունդները տեղում գրանցում են Հայաստանի 9 բժշկական կազմակերպություններ՝ յոթը՝ Երևանում և մեկական՝ Գյումրիում ու Էջմիածնում։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Բացման օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծննդօգնություն իրականացնող 9 բժշկական հաստատություններում գրանցվել է 6239 ծնունդ։
Ծրագիրը շարունակական է․ արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր ծննդօգնություն ցուցաբերող բժշկական կազմակերպություններին միանալ նախաձեռնությանը»,- գրել է նախարարը: