ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման օրակարգին, գրում է РИА Новости-ն:
Պեսկովը նշել է, որ քննարկվելու են երկկողմ հարաբերությունների, ինտեգրման գործընթացների, ինչպես նաև ԼՂ վերաբերյալ համատեղ եռակողմ հայտարարությունների իրագործման հարցերը:
Մամուլի խոսնակը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման նախօրեին զեկուցագիր ստացել է «Իսկանդեր» համակարգի հրթիռի բեկորների հայտնաբերման մասին: «Չեմ կարող որևէ բան ասել հրթիռի մասին, չգիտեմ, տեղեկություն չունեմ»,- ասել է Պեսկովը: