Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Մոսկվա հրավերի համար: Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում:
«Իհարկե, առաջին հերթին ուզում եմ նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում դառնում է տարածաշրջանում կայունության և անվտանգության գլխավոր գործոն: Այս իմաստով, հուսով եմ, այսօր կքննարկենք Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ, ինչպես նաև Հայաստանում, մեր ամբողջ տարածաշրջանում անվտանգության համակարգի նկատմամբ Ձեր տեսակետները»,- ասել է Փաշինյանը:
ՌԴ նախագահի հետ նախատեսված է քննարկել նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների ու պահվող անձանց հարցը, որը դեռ չի կարգավորվել: