ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության միջև ձևավորված համագործակցության շրջանակներում սակրավորական խմբերն այսօր հանրակրթական դպրոցներում աշակերտների հետ դասընթացներ են վարել չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի մասին:
Մեծ էկրանի վրա նկարներով ցուցադրվել են այն զինատեսակները, որոնք այսօր առկա են Արցախի տարածքում:
Սակրավորները ևս մեկ անգամ իրազեկման աշխատանք են իրականացրել, որ երեխաներն անծանոթ առարկաների հանդիպելիս անհապաղ տեղեկացնեն ծնողներին կամ կապ հաստատեն ԱԻ պետական ծառայություն՝ շուրջօրյա գործող 911 կարճ հեռախոսահամարով: