ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը միայն կվնասի երկրին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ քննարկել է Դոնբասի անվտանգության հետ կապված իրավիճակի սրումն ու նշել, որ դաշինքին անդամակցությունը հակամարտության ավարտի միակ ճանապարհն է: