Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի մասնակցի այս տարի Տոկիոյում նախանշված Օլիմպիական խաղերին՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով՝ փոխանցում է BBC-ն:
Հարավային Կորեան հույս ուներ, որ Օլիմպիական խաղերի միջոցով հնարավոր կլիներ վերսկսել Փհենյանի հետ բանակցությունները:
Բրիտանական լրատվամիջոցը նշում է, որ 2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերին երկու կողմերի մասնակցության արդյունքում տեղի է ունեցել պատմական գագաթնաժողովը:
Պաշտոնական Փհենյանը հայտարարել է, որ վարակման դեպքեր չկան երկրում, սակայն փորձագետները թերահավատորեն են վերաբերվում այդ հայտարարությանը:
Հյուսիսային Կորեան առաջին պետությունն է, որը համավարակի պատճառով հրաժարվում է Օլիմպիական խաղերի մասնակցությունից: Մարզական իրադարձությունը մեկնարկում է հուլիսի 23-ին: